ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը, որը մեկնարկեցինք գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության և խոհարարության ավելի քան 300 մանկավարժների համար։
Հիշեցնեմ, որ ատեստավորման արդյունքում ատեստավորման շեմը հաղթահարած մանկավարժների դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ, իսկ 70 տոկոս և ավել արդյունքի դեպքում՝ սանդղակով կգումարվի 30-50 տոկոս հավելավճար։
Սա իրոք կարևոր քայլ է այս ոլորտում մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման համար։ Այս շաբաթ հաստատել ենք նաև քոլեջների մանկավարժների համար տարակարգ ստանալու կարգը, ինչը վարձատրության բարձրացման և մասնագիտական զարգացման ևս մի գործիք է։ Հուսամ՝ քոլեջների մանկավարժները ակտիվորեն կդիմեն նաև տարակարգի համար։
Մկու համակարգը հսկայական ներուժ ունի տնտեսության զարգացման համար։ Այս տարի Մասնագիտական կրթության և ուսուցման նոր օրենքի հաստատմամբ որակապես նոր իրավիճակ է ստեղծվել այդ պոտենցիալը օգտագործելու համար։ Դա է ցույց տալիս նաև այս տարի քոլեջների լավ ընդունելությունը հատկապես պետության համար գերակա՝ արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության ուղղություններով, որոնց համար նախորդ տարվանից գործարկել ենք ամսական առնվազն 50 հազար դրամ կրթաթոշակը»։
46