Թուրքիան չի մասնակցում Հալեպում տեղի ունեցող բախումներին, սակայն անվտանգության միջոցներ է ձեռնարկում, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք կխուսափենք գործողություններից, որոնք կարող են միգրացիայի նոր ալիք առաջացնել. տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների կենսապահովման գծերը գտնվում են ԱՄՆ վերահսկողության տակ։ Առանց ԱՄՆ-ի աջակցության՝ նրանք 3 օր էլ չէին դիմանա»,- ասել է Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Անկարան թույլ չի տա, որ Սիրիայում ահաբեկչական կառույցը պետություն դառնա։
37