ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիու Կոշտային՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Իմ անկեղծ շնորհավորանքն եմ հայտնում Անտոնիու Կոշտային՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով:
Մաղթում եմ ամենայն հաջողություն իր պաշտոնավարման ընթացքում և ակնկալում մեր սերտ համագործակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման համար՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա»,- գրել է Փաշինյանը։
29