3 Դեկտեմբերի, 2024

Գործադուլի պատճառով վարորդներին աշխատանքից ազատած քաղաքապետարանին փաստաբան Մանուշ Եսայանը հիշեցնում  է գործադուլի իրավունքի մասին՝  հատուկ նրանց համար հրապարակելով օրենքի համապատասխան հոդվածները.

«Երևանի քաղաքապետարան քանի որ ձեզ  շատ եմ  «սիրում» հիշեցնեմ էլի․ հնարավոր է դուք իրավաբան չունեք ձեր կառույցում՝

ՀՀ Սահմանադրության /2015թ փոփոխություններով/  58-րդ հոդված՝ գործադուլի իրավունքը

1. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:
2. Գործադուլի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

ՀՀ Աշխատանքային օրեսգրքի 73-րդ հոդված՝

1. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 18 վարորդ արդեն ազատվել է աշխատանքից։

Լրահոս