4 Դեկտեմբերի, 2024

Ադրբեջանում կան այդպիսի հրապարակումներ, հիմնական թեզն այն է, որ Հայաստանին կամ անձամբ ինձ ներքաղաքական նկատառումներով պետք է պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ։ Մինչդեռ, ցանկացած շատ թե քիչ որակավորված կամ նույնիսկ չորակավորված դիտորդը կարող է տեսնել, որ ընդհակառակը, հենց ներքաղաքական նկատառումներով ինձ ձեռնտու է, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն։ Այս մասին այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որեւէ պատճառ չունենք։ Ինչո՞ւ, որովհետև, ըստ էության, մենք քաղաքական մակարդակում ևս մեկ իրավական քայլ ենք արել և փոխադարձ ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Եվ առաջիկայում մենք պետք է դելիմիտացիայի պրոցես սկսենք՝ փոխադարձ համաձայնությամբ, հաջորդ հատվածում։ Ես բացառում եմ ուղղակի որևէ գործողություն ՀՀ կողմից, որը նպատակամղված կլինի տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելուն»,- ասաց Փաշինյանը։

Լրահոս