4 Դեկտեմբերի, 2024

Ես վստահաբար գիտեմ՝ 6-7 տարի տարբեր հատուկ ծառայություններ ինձ ֆեյսբուքի միջոցով, անձնական նամակագրությունների միջոցով՝ ընկերանալ բան, աղջիկ, կամ տղա ինձ նամակ են գրում, դուք հայրենիքը ծախեցիք, սենց, նենց․․․ Ես պատասխանում եմ հանգիստ ձևով, ով ուրիշ բան է թույլ տալիս՝ ես ավելի ուրիշ բան եմ թույլ տալիս։ Ես կուզեի՞ այդ եղած-չեղածը հրապարկվեր՝ իհարկե, չէի ուզի»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով իր հեռախոսն առգարվելու, ապա որոշ ինֆորմացիաներ վարչապետին ներկայացնելու հարցին։

Աղազարյանը նշեց, որ իրավաբանությունցի լավ չի հասկանում, բայց իր փաստաբանը կարծում է՝ հակակոռուպցիոն քննիչ հանձնաժողովին այդ կապակցությամբ փաստաթուղթ պետք է ներկայացվի, թե ինչ իրավունքով են հրապարակել իր անձնականին վերաբերող խոսակցությունները։

Հարցին՝ երբ ՔՊ-ից հայտնում են, թե բարոյական հանրային նորմեր է խախտել, տպավորություն է, որ ինչ-որ սիրուհի ունենալու կամ նման հարց է՝ Աղազարյանը պատասխանեց.«Սիրուհի ունենալը հանցագործությո՞ւն է, բա էլ ի՞նչ կա, հիմա ես կուզե՞մ էտ ինֆորմացիան հրապարակեն՝ իհարկե, չեմ ուզի»,-ասաց նա։

Դիտարկմանը՝ եթե այս խոսակցությունների սքրինշոթերը հրապարկեն՝ պատասխանեց. «Թող հրապարակեն, էնքնա հրապարակեն, մինչև հոգնեն»

Լրահոս