Հայաստանի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրից հետաձգված «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումն ավարտվեց Հայաստանի փոխչեմպիոնի հաղթանակով:
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղը ձգվեց մոտ 100 րոպե: «Նոա»-ին հաջողվեց առավելության հասնել 2:1 հաշվով: «Արարատ-Արմենիա»-ից աչքի ընկավ Տենտոն Յենեն, իսկ «Նոա»-ի համար գոլերը խփեցին Իմրան Օուլադ Օմարը և ինքնագոլի հեղինակ դարձավ Խունիոր Խուլիոն:
Այս տուրից հետո 35 միավորով «Արարատ-Արմենիա»-ն երկրորդն է, «Նոա»-ն որ մի քանի հանդիպում քիչ է անցկացրել, 34 միավորով երրորդն է։
30