Ուստի, Նարեկ Զեյնալյանից հետո էլ նրա պարտականությունները կիրականացնի Լուսինե Բադալյանը, որն այս հանձնաժողովի փոխնախագահն է, սակայն, մեր տեղեկություններով, Զեյնալյանի հետ կատարվածից հետո նրա հետ բավականին մտերիմ Բադալյանը չի ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը: ՔՊ-ում ստիպված են լինելու հանձնաժողովի նոր նախագահ ընտրել: Որոշ տեղեկություններով, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի թեկնածությունն է այժմ դիտարկվում։ Ի դեպ, Լուլուն «նեղ կռուգում» հայտարարել է, որ, ի համերաշխություն Նարեկ Զեյնալյանի, ինքն էլ է վայր դնելու մանդատը, սակայն Զեյնալյանը հորդորել է` նման քայլի չգնալ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 06․ 12․ 24 թ համարում։