13 Դեկտեմբերի, 2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Անկարան ի սկզբանե հավատարիմ է եղել Սիրիայի տարածքային ամբողջականության, միասնության և միասնական կառուցվածքի պաշտպանությանը։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան, որպես ազգային անվտանգության ապահովման մաս, միջոցներ կձեռնարկի Սիրիայում գործող Քրդական և ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունների դեմ։

«Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի միակ երկիր, որը դեմ առ դեմ կռվել է ԴԱԻՇ-ի դեմ, թույլ չի տա քրդերին Սիրիայում իրավիճակը փոխել և երբեք թույլ չի տա, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարը թուլանա»,- ասել է թուրք առաջնորդը։

Լրահոս