Ուղևորները լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարկում օդանավի ներսից՝ դժգոհելով, որ չորս ժամ թռիչքից, մեկ ժամ օդում պտտվելուց հետո իրենց չեն թողնում դուրս գալ օդանավից։ Ավիաընկերության աշխատակիցները հայտնել են, որ վերադառնալու են Վարշավա։
Նույն օդանավում է գտնվում նաև ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։ Սոցցանցում օգտատերից մեկի գրառման ներքո նա հայտնել է.
«Ես էլ եմ նույն ինքնաթիռում, հարցը լուծվեց, ով ցանկանում է դուրս գալ օդանավից Թբիլիսիում, կարող է դուրս գալ»։