17 Դեկտեմբերի, 2024

Վրաստանը ընդդիմության բողոքի ցույցերի և խորհրդարանական ընտրությունների արդյունքները ճանաչելուց հրաժարվելուց հետո քաղաքական ճգնաժամ չի ապրում։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Իհարկե, տնտեսական տեսանկյունից կարճաժամկետ ցնցում, եղել է, թեև մենք շուտով դա կհաղթահարենք։ Ընդհակառակը, երկրում ամեն ինչ կրկնակի տեմպերով է գնալու։ Ինչ վերաբերում է քաղաքական ճգնաժամին ապա յան չկա։ Քաղաքական ճգնաժամը նշանակում է, որ երկիրը չունի կայուն կառավարություն, կայուն մեծամասնություն։ Կա կայուն կառավարություն, հետևաբար՝ չկա քաղաքական ճգնաժամ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նա։

Լրահոս