17 Դեկտեմբերի, 2024

43-ամյա ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը, ով վայր է դրել մանդատը՝ Շիրակի մարզպետ նշանակվելու համար, պնդում է, որ Հայստանը երբեք այսքան ժողովրդավար չի եղել։

«Ես իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, թե Հայաստանը երբևիցե եղե՞լ է նման ժողովրդավար և երբևիցե եղե՞լ է, որ բոլոր ինստիտուտները հարգված են եղել և ամեն մեկը իր դերն ու դիրքն է ունեցել»,-ասաց նա լրագրողների հետ զրույցում։

Դիտարկմանը, թե՝ միջազգային շատ զեկույցներում նշվում է, որ գործադիրը  դատական համակարգի վրա ունի ազդեցություն, ՔՊ-ական պատգամավոերն ասաց. «Մեզանից շատ՝ մեզ ոչ ոք չի քննադատում. ո՛չ ընդիմությունը, ո՛չ միջազգային կառույցները: Մենք մեր քննարկումների արդյունքում փորձում ենք հասկանալ այն սխալները, որը տեղի են ունեցել, փորձում ենք ուղղել: Հիմա մենք ֆիքսում ենք մենակ վատը, բայց պիտի ֆիքսվի նաև լավը: Լավ տեղաշարժեր ՀՀ-ն ունեցել է ու դա տեսանելի է թե՛ Հայաստանի ներսում, թե՛ աշխարհում»։

Լրահոս