«Իրականում Հայաստանի ջրամատակարարման ոլորտը խայտառակ վիճակում է, որտեղ բնակիչների մեղավորությունը գրեթե զրոյական է։
Մինչև ջրամատակարարման փուլը՝ ջրի կորուստը Հայաստանում 2023թ․ կազմել է 69%, 367 մլն խմ։ Ջրի կորուստը 3,5 անգամ ավելի է ամբողջ բնակչության կողմից սպառվող ջրից։
Այսինքն՝ օրական 1 մլն խմ ջուր ճանապարհներին կորում մինչև մեզ հասնելը՝ վատ ենթակառուցվածքների պատճառով, որտեղ հաստատ ոչ մեկ չի թրաշվում»,-գրել է նա։