18 Դեկտեմբերի, 2024

Ինձ մի ընդհատեք, դուք բացի բլա-բլա խոսելուց ուրիշ ոչինչ չեք կարողանում անել. այս մասին Factor.tv-ի եթերում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի միջև բանավեճի ժամանակ հայտարարեց Ավինյանը:

«Սիրելի երևանցիներ, պարոն Մարությանն ընդհատում է մեկ պարզ պատճառով, որովհետև այս մարդը աշխատավարձ տալուց բացի ոչ մի բան նորմալ չի հասցրել անել իրականում, Երևան քաղաքում ծրագրեր սկսվել են իրականացվել 2024 թվականից»,- ասաց նա:

Ավինյանը նշեց, որ անկեղծորեն ուզում է ընդունել, որ աշխատանքներ որոշ ուղղություններով արվել են, որոշ փորձեր կատարվել են: «

Համեմատվելու ծավալների մասին չենք խոսում և համեմատելու որակի մասին չենք խոսում: Եթե խոսում է մանկապարտեզներից, 2 հիմնանորոգված մանկապարտեզ կարող է ցույց տալ, երբ մեր դեպքում 23-ն է, չեմ ասում է պատերը ներկել եք, այլ նորմալ, ֆունդամենտալ այս պահին էլ տասը հիմնանորոգվում են»,- ասաց նա:

Լրահոս