18 Դեկտեմբերի, 2024
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը գրում է․

«Ովքեր հայտարարում են, որ Հայաստանը այս վիճակից դուրս բերելու օրակարգ չկա՝ սխալվում են։ Եթե իրենք չունեն օրակարգ, դա դեռ չի նշանակում, որ ունեցողներ չկան։

Հայ ժողովուրդը կարող է և պարտավոր է ոտքի կանգնել, և դրա օրակարգը կա, պարզապես անհրաժեշտ է կամք, վճռականություն և իմաստություն՝ այն կյանքի կոչելու համար։
Իսկ օրակարգը հետևյալն է.
Ժողովրդի միավորում՝ հավասարության և արդարության տրամաբանությամբ, հանուն ազգային գաղափարների իրագործման։
 Տնտեսության զարգացում, ռազմական բալանսի վերականգնում։
Արցախի հարցի վերադարձ՝ միջազգային քննարկման օրակարգ։
 Հարաբերությունների հստակեցում և զարգացում՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոմիության, ԱՄՆ-ի, հարևան երկրների և մնացած ուժային կենտրոնների հետ։
Ժամանակի ճիշտ օգտագործում, ինչը իրենից ենթադրում է՝ արտաքին հնարավոր սպառնալիքների չեզոքացում, մինչև դրանց կյանքի կոչվելը։
Աշխարհի ցանկացած ծայրում գտնվող յուրաքանչյուր հայ, պետք է զգա, որ ինքը պատասխանատու է իր հայրենիքի պաշտպանության և անվտանգության համար։ Եվ ամեն հայ, ուր էլ որ լինի, պետք է զգա, որ ինքը պետություն ունի, որն իր մեջքին կանգնած է։ Այս կապը պետք է լինի ամուր և անխախտ։
Այս պարզ, սակայն ֆունդամենտալ կետերի իրագործումը, հիմք կհանդիսանա Հայաստանն այս վիճակից դուրս բերելու համար։
Հայ ժողովուրդը կարող է ոտքի կանգնել և ապահովվել իր անվտանգությունն ու պաշտպանությունը, եթե ունենա համարձակ, հայրենասեր, նվիրված և իմաստուն ղեկավարություն։ Մեր նման պետության համար, որը գտնվում է չափազանց բարդ և վտանգավոր տարածաշրջանում, ուժեղ ղեկավարություն ունենալը՝ կենսական կարևոր նշանակություն ունի։
Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում միշտ կորցրել է անուղեղ ղեկավարության երեսից և շահել՝ հզոր ղեկավարների առաջնորդությամբ»։

 

 

Լրահոս