19 Դեկտեմբերի, 2024

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մի քանի օրից 2024 թվականը կավարտվի, բայց հանրությունն այդպես էլ չտեսավ Էրեբունի-Երևան տոնակատարության համար 20 մլն դրամ արժեցած մեկ նոր երգի տեսահոլովակը և չլսեց 50 մլն դրամ արժեցած 15 նորացված երգերը, այնինչ այլ տարիների երգերի պես սա էլ պետք է արդեն անգիր իմանայինք։

Երևանի քաղաքային իշխանությո՛ւն, բյուջեից 70 մլն դրամ եք տվել ինչ-որ կազմակերպության կամ անձանց, բա ո՞ւր է կատարված աշխատանքը:

Բյուջեի գումարները մսխելն է՛լ ինչպե՞ս է լինում․ հենց այսպե՛ս։

Լրահոս