19 Դեկտեմբերի, 2024

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ահազանգում է ՄԻՊ Անահիտ Մանասյանին, ՀՀ արդարադատության նախարարությանը.

«Արդեն 43 օր՝ նոյեմբերի 7-ից հացադուլի մեջ է Արմավիր քրեակատարողականում պահվող, բազմաթիվ հիվանդություններով տառապող (ողնաշարի ճողվածք, հեպատիտ Ց, ՄԻԱՎ,  շաքարային դիաբետ) 50-ամյա Աշոտ Իսրայելյանը։

Նա պահանջում է իրեն տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց՝ բժիշկների վերահսկաղության տակ և այդ պահանջը 43 օր անց չի բավարարվում։ Պրոբացիայի ծառայությունից Նաիրա Բաբայանն ասում է, որ ստացիոնար բուժման ցուցում չունեն, կալանավորի առողջական վիճակը բավարար է։

Բացարձակապես որևէ անհանգստություն չկա, որ մարդու կյանքին վտանգ է սպառնում։ Ավելին, Նաիրա Բաբայանը համոզված է, որ կալանավորը հատուկ է հացադուլ հայտարարել, որ տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց։ Այս տրամաբանությունը կարող է պատճառ լինել նրան հիվանդանոց չտեղափոխել։ Կալանավորը դիմել էր նաև Մարդու Իրավունքների պաշտպանին, սակայն այդ դիմումն անարձագանք է մնացել, նրան չեն այցելել։

Հիշեցնում եմ, պետությունն է պատասխանատու ազատազրկված անձանց կյանքի և առողջության համար»։

Լրահոս