19 Դեկտեմբերի, 2024

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջով անդրադարձել է երեկ տեղի ունեցած իր եւ Տիգրանի Ավինյանի միջեւ բանավեճին։

Նա նշել է․

«Սիրելի հայրենակիցներ,

Երեկ ՔՊ իշխանության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ ես թվերով և փաստերով փոխանցեցի ձեր պահանջը՝ Երևանում հանրային տրանսպորտը կարող է 100 դրամ սակագնով նորմալ աշխատել և զարգանալ։ Իմ ընդդիմախոսը ոչ մի փաստարկված պատասխան չտվեց մեր տեսակետին։ Նա նաև փաստորեն հրաժարվեց չեղարկել տրանսպորտի թանկացման որոշումը։

Հիմա, մեր իրականացրած ստորագրահավաքի արդյունքում և երեկվա բանավեճի արդյունքում պահանջո՛ւմ ենք, այս անգամ ՔՊ իշխանության վերնախավից, հրաժարվել տրանսպորտի անհիմն թանկացումից և պահպանել 1 ուղևորության համար մինչև 100 դրամ սակագինը։

Եթե այս պահանջը անտեսվի, կստացվի, որ ՔՊ-ն արհամարհում է հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնը։ Այդ դեպքում մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն արհամարհելու իշխանության կայացրած որոշումը և բոյկոտելու տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ։

Եվ մենք միանալու ենք այդ բոյկոտին»։

Լրահոս