19 Դեկտեմբերի, 2024

Այսօր Կառավարության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում հպարտացել է, թե Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում տների տանիքներ են նորոգվել և պարծեցել է, թե խոստում է պահել: Այս մասին իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ինչպե՞ս կարելի է պարծենալ տանիքների նորոգման խոստումներով, երբ իրենց պաշտոնները պահելու մոլուցքի պատճառով ներկայում Ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է Հայաստանի տարածքի մեջ մխրճված ադրբեջանական զինված դիրքերով, մարդիկ զրկվել են Հայաստանի տարածքի մեջ գտնվող հողերից ու արոտավայրերից, երեխաները դաս են անում ադրբեջանական զինված ծառայողների թիրախի ներքո, նրանք զանգվածային ոչնչացնում են մեր անտառները, խաթարված է ողջ անվտանգության համակարգը:

Դեռ մի հատ էլ քննարկում են Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում ու մյուս կազմակերպություններում Հայաստանի հայցերից հրաժարվելու հարցը ու մտածում` ինչպես դա ժողովրդին ներկայացնեն»,- գրել է  նա:

Լրահոս