25 Դեկտեմբերի, 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական խոսք է հղել ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
«Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։
Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,- X-ի միկրոբլոգում գրել է Փաշինյանը։
Ակտաուում կործանված ադրբեջանական ինքնաթիռում եղել է 69 մարդ, որոնցից 5-ը՝ անձնակազմի անդամներ, նրանցից 29-ը փրկվել են, հայտնել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«AZAL» ավիաընկերության երկու օդաչուներն էլ զոհվել են։ Անձնակազմից միայն մեկ մարդ է ողջ մնացել, մնացած 2 անդամը ևս զոհվել են։

 

 

Լրահոս