25 Դեկտեմբերի, 2024

Նիկոլ Փաշինյանը իր ցավակցությունն է հայտնել Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին:  X-ի իր էջում կատարած գրառման ներքո, բազմաթիվ ադրբեջանցիներ ու թուրքեր շնորհակալություն են հայտնել Փաշինյանին և փառավորել նրան։

NEWSPRESS.am-ը ներկայացնում է ադրբեջանցիների թողած մեկնաբանություններից մի քանիսը։

Թարգմանություն-Դու Հայաստանի հետ պատահած ամենալավ բանն ես, Նիկոլ!

 

Թարգմանություն- Դուք իսկապես մեծ սրտով պետական ​​գործիչ եք:
Շատ շնորհակալ եմ։
Ողջույններ Թուրքիայից Հայաստանին և անձամբ ձեզ:
Գիտեմ, որ հայկական Սուրբ Ծնունդը լինելու է հունվարի 6-ին, բայց կրկին շնորհավոր Սուրբ Ծնունդ և Ամանոր, հարգելի վարչապետ

Թարգմանություն- Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Փոխադարձ հարգանքը և մարդասիրությունը վերջ կդնի թշնամությանն ու կփրկի աշխարհը։ Թշնամությունը ոչինչ չի խոստանում։ Կրկին շնորհակալություն:

Թարգմանություն-  Այս մարդը շանս է Հայաստանի համար. Պարոն վարչապետ, եթե բոլորը քայլ անեն՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի խնդիրը կլուծվի։ Մի կողմ թողեք պատմական կռիվները և եղեք լուծման բանալին։

Լրահոս