ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։
ՏԿԵՆ փոխնախարար Նարեկ Մանուկյանի, Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Առնակ Ավետիսյանի և համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի հետ նախարարը շրջայց է կատարել Համալիրում, ծանոթացել շենքային պայմաններին, այս պահին առկա խնդիրներին, իրականացվող աշխատանքներին։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Համալիրի տնօրենը ներկայացրել է առաջիկա ծրագրերը և անելիքները։
42