Բարոյական նորմերի խախտման հարցում խիստ «առաջադիմած» թիմում երեկ աժիոտաժ էր առաջացել: Ոմանք կասկածներ ունեն, որ Հովիկ Աղազարյանի պես՝ կարող է իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ հանրայնացնեն: Կամ առնվազն Փաշինյանն իր ունեցած փաստերն օգտագործելու է կուսակիցների հետ հարցերը լուծելու ժամանակ, եթե նրանք համարձակվեն ընդվզել: Ավելի վատ կանխազգացումներ էլ ունեն` հնարավոր է համատարած sms-ներ ուղարկի արտամուսնական կապեր ունեցողներին, բայց «ողջամիտները» հանգստացնում են` այդքան մարդ չունի, որ այսքան մարդուն փոխարինեն։
«Հրապարակը» գրում է․
Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից մեկը խուճապ է առաջացրել իշխող թիմում` այն շրջանակներում, որոնք արտամուսնական կապերի մեջ են, իսկ ՔՊ-ում, կարելի է ասել, մեծամասնությունն այդպիսին է։ Փաշինյանը, հիշեցնենք, առավոտյան գրել էր, թե էթիկայի պահպանումն անվտանգության ապահովման գործոն է, իսկ էթիկայի խախտումը սպառնալիքներ է գեներացնում: «Եթե դու շփման մեջ եւ կյանքում էթիկական նորմեր չես պահպանում, դա առաջ է բերելու հակազդեցություն այն սուբյեկտի կողմից, ում նկատմամբ էթիկան խախտված է»,- նշել է նա՝ որպես օրինակ բերելով ամուսնական դավաճանությունները։ «Եթե արտամուսնական կապ ունես, դա գեներացնում է շատ կոնկրետ ռիսկեր թե՛ քո ընտանիքի ներսում, թե՛ նրանից դուրս (խոսքն այս դեպքերում կարող է լինել առնվազն բարոյական ինքնաոչնչացման մասին): Եթե ներառված ես կոռուպցիայի մեջ, դա գեներացնում է ռիսկեր թե՛ քո, թե՛ քո ընտանիքի, թե՛ քո միջավայրի, թե՛ հանրության, թե՛ պետության համար»,- նշել է Փաշինյանը:
37