Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ին, «Mercedes-Benz » մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 2002 թ․) բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին և բռնկվել։
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։23-ին, մարվել՝ 23։47-ին։ Այրվել է ավտոմեքենան։