11 Հունվարի, 2025

Այսօր՝ հունվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով, ավտովթար է տեղի ունեցել Կոտաքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Զոհրաբ Մ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Լրահոս