Աղբյուրի տեղեկություններով՝ շաբաթ օրը կայացած մարզմանը Հենրիխը ֆիզիկապես այնքան էլ բարվոք վիճակում չի գտնվել։ Նշվում է, որ 35-ամյա խաղացողը այսօր՝ հունվարի 11-ին բժշկական հետազոտության կենթարկվի, ինչից հետո ակումբի մարզչական և բժշկական անձնակազմը միասին որոշում կկայացնեն նրա վերաբերյալ։
Հայաստանի ազգայյին հավաքականի նախկին ավագը ընթացիկ մրցաշրջանում «ներաձուրիի» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակը։
Նշենք, որ Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիա» — «Ինտեր» հանդիպումը կկայնա վաղը՝ հունվարի 12-ին, ժամը 18։00-ին։
Աղբյուրը՝ Armsport.am: