21 Հունվարի, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  Կուբային անվանել է «ահաբեկչության ​​հովանավոր պետություն»՝ չեղարկելով իր նախորդի՝ Ջո Բայդենի վերջին որոշումը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն իր լիազորությունների ավարտին որոշում է կայացրել Կուբային հանել ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից, որում երկիրը գտնվում էր 2021 թվականից։

Թրամփն ավելի վաղ հրաման է ստորագրել, որով չեղյալ է համարել իր դեմոկրատ նախորդ Բայդենի նախագահության ժամանակ ընդունված 78 որոշումները՝ ներառյալ գործադիր հրամաններն ու հուշագրերը: Դրանցից մեկը Կուբայի կարգավիճակի մասին է։

Բայդենի հուշագրի չեղարկման մասին ծանուցումը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

Լրահոս