21 Հունվարի, 2025
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները, բայց պատրաստ չէ կատարել ժողովրդին տված խոստումները, մասնավորապես՝  հրաժարվել է խոստումից, թե   պատրաստ է քաղաքացիների հետ Հանրապետության հրապարակում քննարկել Արցախի հակամարտության կարգավորման ուղիները, ԱԺ-ում  հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Փաշինյանն արդեն իսկ հանձնել է Արցախը, բայց հրաժարվում է քաղաքացիներին պատմել, թե մինչ իր աղետալի բեմելը, ինչ բանակցային փաթեթներ էին առկա»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով՝ բանակցային փաստաթղթերի գաղտնիության մասին հնարավոր պատճառաբանություններն անտեղին են։

« Ասել, թե դրանք գաղտնի են, գաղտնի էլ պիտի մնան, անտրամաբանական է, որովհետև դուք պատրաստ եք ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարել, էլ ի՞նչ գաղտնիության մասին կարող է լինել խոսքը»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամվորը, ապա հնչեցրեց հանրության պահանջը՝ հրապարակել բանակցային փաթեթները։

«Լրատվականները, պաշտոնաթող նախագահները և, ամենակարևորը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանից՝ հրապարակել նախորդիվ բանակցային փաթեթները

Այդ պահանջին միանում է նաև Հանրապետական կուսակցության ֆրակցիան»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

 

Լրահոս