21 Հունվարի, 2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս: Այդ մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Բացի այդ, սահմանել ենք արտոնություններ մի շարք խմբերի համար, ինչպես նաև անվճար երթևեկելու հնարավորություններ:
transport.yerevan.am կայքի միջոցով կարող եք՝
ընտրել ձեզ հարմար տոմսը համեմատության գործիքի միջոցով,
 հաշվիչով գտնել ամենաշահավետ տարբերակը, առցանց ձևակերպել արտոնությունները՝ առանց տանից դուրս գալու:
Ծանոթացեք բոլոր մանրամասներին և կազմակերպեք ձեր երթերն առավել արդյունավետ»,- գրել է նա:

Լրահոս