Մարզից ստացվող տեղեկությունների համաձայն, թեժ պայքար են մղում հատկապես ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Նարեկ Ղահրամանյանը եւ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը: Սյունեցիք կատակում են՝ Դանիելյանը պայքարում է մարզպետի պաշտոնի համար, Ղահրամանյանը՝ ԱԺ հաջորդ ցուցակում իր տեղի, իսկ Բաբայանին բացառապես փողն է հետաքրքրում, որ կարողանա շարունակել իր աշխատանքը կոմբինատում։ ՔՊ-ականներին կուսակցական ընտրիչներն են ընտրելու, իսկ նորընտիր խորհուրդը բաղկացած կլինի 7 հոգուց։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։