Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ Հայաստանում դիկտատուրա չկա։
«Դուք Հայաստանում որտե՞ղ եք տեսել դիկտատուրա, ընդհակառակը, շատերը մեզ փորձում են ուղղորդել դիկտատուրայի դաշտ։ Երբեմն այդ սադրանքները, որ արվում են, նրա համար են, որ մի բան տեղի ունենա ու ասեն՝ «ա՜յ, տեսեք»։ Մենք շարունակելու ենք այնպես, ինչպես որ շարունակելու ենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։
Ըստ Պապոյանի՝ վերջում հաղթում է նա, ով մնում է ժողովրդավարական արժեքներին հավատարիմ։
30