Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգել էր, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բարկացել է իր՝ ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին գրառումից, և որ Անահիտ Մանասյանը նույնիսկ սպառնացել է օրենսդիր մարմնի ներկայացուցչին։
Մանասյանը, սակայն, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ որևէ կերպ այդ գործընթացում ներգրավված չի եղել.«Մարդկանց հետ զրուցում եմ բացառապես դեմ առ դեմ հաղորդակցության շրջանակներում։ Գաղափարը հետևյալն է՝ տարբեր դրվագներ են արձանագրվել, ընդհուպ նաև այնպիսիք, որոնք մեր կողմից ընկալվել են ՄԻՊ գործունեությանը միջամտություն։ Եվ դա է պատճառը եղել, որ աշխատակազմը կարևոր է համարել խոսել այն մասին, որ Հայաստանում կա կոնկրետ արարքների համար պատասխանատվության ինստիտուտ։ Թեև մեր հաստատությունն այդ առիթներն ունեցել է, բայց իմ պաշտոնավարման տարիների ընթացքում երբևէ որևէ դեպք չի եղել, երբ ՄԻՊ-ը հաղորդում ներկայացրած լինի որևէ արարքին քրեաիրավական գնահատական տալու հետ կապված»։