Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00։40-ի սահմաններում, նշված վայրում Մերձավանում հաշվառված 35-ամյա Տիգրան Մանուկյանը, Մերձավանում հաշվառված 41-ամյա Գեորգի Մանուկյանը , Մերձավանում բնակվող 21-ամյա Արսեն Մարդոյանը, Մերձավանում բնակվող 22-ամյա Մարտիկ Բաղդասարյանը և Երևանում հաշվառված 29-ամյա Գրիգոր Օհանյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել ու ծեծի են ենթարկել Մերձավանում բնակվող 22-ամյա Վլադմիր Խդրյանին, որից հետո վիճաբանությունը շարունակվել է Մերձավան գյուղի Երևանյան 51 հասցեի դիմացի հատվածում։ Արդեն այդտեղ վիճաբանությանը միացել են Վ․ Խդրյանի մտերիմներ, Մերձավանի բնակիչ 29-ամյա Արմեն Ղազարյանը (ով Գ․ Շամշյանի տեղեկություններով հայտնի է «ՏԸԶ» մականվամբ) Մերձավանում հաշվառված 28-ամյա Արթուր Գալստյանը, Մերձավանում հաշվառված 31-ամյա Մարզպետ Գալստյանը և դեռև չճշտված մի քանի անձինք։
Վիճաբանությունը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, փոխադարձ հարվածներ են հասցրել՝ տալով մեկ մեկու հայհոյանքներ և ըստ օպերատիվ տեղեկությունների այդ ժամանակ Ա․ Ղազարյանը իր մոտ եղած ինքնաձիգով կրակահերթ է արձակել նրանց ուղղությամբ, որի հետևանքով Գ․ Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ Ն․ Նալբանդյանը նստատեղի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Այս պահին ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի մյուս մասնակցիների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։