ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին հասկացրել է, որ բոլոր կորցրած տարածքների վերադարձը քիչ հավանական է:
Այս մասին գրում է Politico-ն։
«Միացյալ Նահանգները փաստացի դադարեցրել է Ուկրաինային աջակցությունը: Թրամփը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անհապաղ բանակցությունների մասին և կոչ է արել Ուկրաինայի առաջնորդին հրաժարվել Ռուսաստանի կողմից գրավված բոլոր հողերը վերադարձնելու հույսերից»,- նշում է հրատարակությունը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
44