Իսրայելը թույլտվություն է խնդրել մինչև փետրվարի 28-ը թողնել իր զորքերը հարավային Լիբանանի հինգ դիրքերում։ Այս մասին Reuters-ին հայտնել են լիբանանցի պաշտոնյան և օտարերկրյա դիվանագետը։
«Լիբանանի և Իսրայելի միջև նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնագրի համաձայն՝ իսրայելական զորքերը պետք է դուրս բերվեին հարավային Լիբանանից մինչև հունվարի 26-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ համաձայնագիրն արդեն երկարացվել է մինչև փետրվարի 18-ը, սակայն Իսրայելը լրացուցիչ երկարաձգում է խնդրել։
Իր հերթին, իսրայելական բանակի խոսնակ Ավիչայ Ադրեյը X սոցիալական ցանցում գրել է, որ իսրայելական զորքերը կմնան հարավային Լիբանանում՝ հրադադարի համաձայնագրի երկարաձգումից հետո։
28