Երկկողմանի թոքաբորբով տառապող Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն։ Այս մասին ասված է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Հռոմի պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն։ Սուր շնչառական նոպաներ չեն եղել»։ — ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին նա ընդունել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինին աշխատանքային հարցերի շուրջ։
62