26 Փետրվարի, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը 5 միլիոն դոլարով կվաճառի, այսպես կոչված, «ոսկե քարտեր», որոնք օտարերկրացիներին իրավունք կտան ապրել և աշխատել ԱՄՆ-ում. լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահը:

«Մենք պատրաստվում ենք այս քարտի համար գին սահմանել շուրջ 5 միլիոն դոլարի չափով, և դա «գրին քարտի» արտոնություններ կտա, ինչպես նաև կդառնա ուղի դեպի քաղաքացիության ստացում: Եվ հարուստ մարդիկ կգան մեր երկիր՝ գնելով այդ քարտը», — ասել է Թրամփը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում այդ հարուստ մարդիկ կվճարեն հարկեր, բազմաթիվ մարդկանց համար աշխատատեղեր կստեղծեն։

ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիքը, որը ներկա է եղել հանդիպմանը, նշել է, որ «ոսկե քարտը» կփոխարինի կառավարության EB-5 ծրագրին, որով այցագրեր են տրամադրվում ներդրումներ կատարող միգրանտներին։

«Իհարկե, նրանք (գնորդները) պետք է ստուգում անցնեն», — հավելել է Լաթնիքը։

ԱՄՆ նախագահն իր հերթի ենթադրել է, որ քարտերի վաճառքը կսկսվի մոտավորապես երկու շաբաթից։

Հարցին, թե արդյո՞ք կդիտարկի այդ քարտերը ռուսաստանցի օլիգարխներին վաճառելու հնարավորությունը՝ Թրամփը պատասխանել է. «Այո՛, հնարավոր է։ Ես գիտեմ մի քանի ռուսաստանցի օլիգարխների. շատ հաճելի մարդիկ են»։

Լրահոս