26 Փետրվարի, 2025
«Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ նկատմամբ հիվանդագին կեցվածք ունի»,- Երևանում ՀՅԴ 35–րդ Ընդհանուր ժողովից մեկնարկից առաջ լրագրողներին ասաց  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

Ըստ նրա, որպես վարչապետ պետք է պաշտպանի հայ ժողովրդի ու Հայաստանի շահերը միջազգային այսօրվա դժվար մթնոլորտում։

«Վարչապետը պետք է պատասխանատու կեցվածք ունենա, ինքն անպատասխանտու է»,- ասաց Մ. Փափազյանը։

Խոսելով Փաշինյանի՝ Ֆրանսիա այցի մասին, նա ասաց, որ որևէ արդյունք չի տվել։

« Ֆրանսիայում հանդիպեց  25-30 անձնավորության հետ, զատեց՝ ում կուզի հանդիպել։ ՀՅԴ-ն ներկա չի եղել ընդունելությանը, հրավիրված չէր։ Սրահում ներկա 30 անձից 25-ը հայերեն չէին հասկանում։

Իր՝ համայնքներ շրջագայության առաքելությունն է՝ հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև Թուրքիան պահանջել է հարցականի տակ դնել ցեղասպանությունը, իսկ Ալիևը պահանջել է, որ ինքը նկատի՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին»,- ասաց Մ. Փափազյանը։

Ըստ նրա, Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» գաղափարը Հայաստանին ծնկի կբերի, քանի որ առանց արմատների Հայաստանը չի կարող կարող ապագա ունենալ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

Լրահոս