Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրում է․
Սա 936թ. Սյունիքի գահերեց իշխան Սմբատի հիմնած Հերմոնի վանքն է։ Հայկական հզոր քաղաքակրթության նմուշներից մեկը այնտեղ, որտեղ մեր սրբազան հողի հայաթափումից հետո, մոտ 200-250 տարի առաջ հաստատվել էին վաչկատուն ցեղեր՝ իրենցից հետո չթողնելով նույնիսկ չնչին քաղաքակրթական հետք։
Հայաստանը հայկական քաղաքակրթության հզորագույն կենտրոն է՝ շատ նման այս վանքին՝ ավերված և խոնարհված, սակայն ոչ երբեք ծնկած ու հանձնվող, այլ մշտապես վեհ և արժանապատիվ։
Մեր համազգային պարտքն է վերանորոգել մեր սրբազան երկիրը և, ի վերջո, հաստատել այս քաղաքակրթությանն արժանի նաև ռազմաքաղաքական գերակայություն բարբարոսների նկատմամբ։
70