Իրանը ցանկանում է նվազեցնել լարվածությունը Պակիստանի և Հնդկաստանի միջև։ Այս մասին հայտարարել է Իսլամաբադում պաշտոնական այցով գտնվող Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նա կոչ է արել Պակիստանին և Հնդկաստանին զսպվածություն ցուցաբերել։
«Իրանի հարաբերությունները Պակիստանի, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի հետ, մեծ նշանակություն ունեն», — նշել է նա։
Նշենք, որ Արաղչին կայցելի նաև Հնդկաստան։ Այցը նախատեսված է մայիսի 8-ին։
54