5 Մայիսի, 2025

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը հիմնված է այն պայմանների վրա, որոնք պաշտոնական Բաքուն առաջարկել էր ավելի վաղ, և որոնց հետ Երևանը համաձայն չէր մինչև վերջերս։

Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի՝ The Telegraph-ում հրապարակված հոդվածում։

Դիվանագետի խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև պայմանագրի վերջնական տեքստի շուրջ համաձայնության հասնելը կարևոր քայլ է:

«Համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ համաձայնության հասնելն ինքնին նշանակալի նվաճում է, քանի որ այն ընդգծում է կողմերի միջև առանց արտաքին միջնորդության ուղիղ երկխոսության արդյունավետությունը: Մենք հույս ունենք, որ սա նաև ցույց է տալիս Հայաստանում աճող ըմբռնումը, որ հարևանների հետ ամուր և փոխշահավետ հարաբերությունները անհնար են առանց պատասխանատու մոտեցման, որը զերծ է շովինիզմից և գաղափարախոսական պատրանքներից», — նշել է նա։

Միաժամանակ, նրա խոսքով, միայն համաձայնագրի տեքստը բավարար չէ կայուն խաղաղություն հաստատելու համար։

«Ադրբեջանն անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ և տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգության ապահովմամբ։ Սակայն, Հայաստանի Սահմանադրությունը, որը դեռևս պարունակում է դրույթներ, որոնք իրականում կոչ են ադրբեջանական հողերի բռնակցմանը, մնում է լուրջ խոչընդոտ։ Սա ուղղակի հակասություն է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի մասին համաձայնագրի կետերին։ Ավելին, խաղաղությանը դեմ հանդես եկող մի շարք հայկական քաղաքական ուժեր շարունակում են տարածքային պահանջներ ներկայացնել՝ հղում անելով հատկապես սահմանադրական դրույթներին», — հավելել է դեսպանը։

Լրահոս