«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ինչո՞ւ են հավաքվում դատավորները։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորների ժողով հրավիրելու պատճառն այն է, որ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներից մեկի տեղը թափուր է, դատավորները պետք է հավաքվեն ու կառավարման խորհրդի դատավոր անդամ ընտրեն։
Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի հրամանով դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել։ Ըստ հրամանի՝ ընդհանուր ժողովը նախատեսված է 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 16:00-ին։ Թե ինչ օրակարգով է ժողով հրավիրվել, չէին մանրամասնել»։
51