29 Հունիսի, 2026

UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը «ВПИСКА» YouTube-յան ալիքին տված հարցազրույցում խոստովանել է, որ իրեն չի կարելի համարել լիգայի ամենահարուստ ներկայացուցիչը:

Արմանը UFC-ի մեդիա դեմքերից մեկն է և հայտնի է շքեղության առարկաների՝ թանկարժեք ավտոմեքենաների և ժամացույցների նկատմամբ իր սիրով։ Սակայն, ըստ նրա, պրոմոուշենի այլ մարտիկներ շատ ավելի մեծ եկամուտներ ունեն:

— Ոչ, միանշանակ ոչ։

— Իսկ ո՞վ է ամենահարուստը, ըստ քեզ:

— Քոնոր Մաքգրեգորը։ Կարծեմ՝ նա միայն վիսկիի վաճառքից 600 միլիոն դոլար է վաստակել։ Գուցե ի վերջո ես դառնամ UFC-ի ամենահարուստ մարտիկը, երբ ավարտեմ կարիերաս, բայց այս պահին՝ ընդհանրապես ոչ։ Բայց միևնույն է, ասեմ քեզ, որ UFC-ի մարտիկները, ենթադրենք՝ Ալեքս Պերեյրան, ինձնից երկու-երեք անգամ ավելի շատ են վաստակում և՛ UFC-ից, և՛ գովազդներից։ Ջոն Ջոնսը, Իսլամ Մախաչևը…

— Կարծում ե՞ս՝ Իսլամն ավելի հարուստ է:

— Այո՛, նա նույնպես մեծ գումարներ է վաստակում մենամարտերից։

— Նկատի ունեմ, որ դու նաև կողմնակի բիզնես և հարուստ ընտանիք ունես։

— Ընտանիքն ընտանիք է: Իսկ ես՝ ես, — պատասխանել է Ծառուկյանը։

Աղբյուրը՝ Armsport.am:

Լրահոս