27 Հունիսի, 2026
Երևանի Դավթաշեն թաղամասում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի, ով տեղափոխվել է հիվանդանոց. վիրավորը ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է
Այսօր՝ հունիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում «Mazda» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ Քննչական բաժինը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը Ֆոտոլրագրողի տեղեկություններով վրաերթի ենթարկվածը ՀՀ նախկին ոստիկանության պետ գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս հատվածում հաճախակի են տեղի ունենում վրարեթերի, իսկ նախկինում տեղադրված է եղել արհեստական անհարթություն, սակայն չգիտես ում ցուցումով այն քանդեցին, խոստացան տեղադրել ձեռքով կառավարվող լուսացույց, սակայն այդ ամենը դատարկ խոստումներ դուրս եկան ու այդ 1 տարվա ընթացքում 30-ից ավելի դեպքեր են տեղի ունեցել ու հիմա դրա մեղավորը հենց այն չինովնիկներն են ովքեր տված խոստումը չկատարեցին կմա նրանց չի հետաքրքրում մարդկային կյանքը։

Լրահոս