Հասարակական կարգի պահպանության ծառայության և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված համատեղ գիշերային շրջայցի ընթացքում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 7 դեպք։ Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Արձանագրված խախտումները վերաբերում են՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպմանը, ժամը 24:00-ից հետո առևտրային օբյեկտների գործունեության իրականացմանը։
Բոլոր դեպքերով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։
58