«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում ամենաբարձր տոկոսային արդյունքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրանցել է Վայոց Ձորի մարզում։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ մարզում ընտրելու իրավունք է ունեցել 44 653 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել է 29 291-ը, կամ ընտրողների 65,5 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել 357 քվեաթերթիկ, ինչը կազմում է ընդհանուր քվեների 1,2 տոկոսը։
Վայոց Ձորի մարզում առաջին չորս քաղաքական ուժերը ստացել են հետևյալ արդյունքները.
«Քաղաքացիական պայմանագիր»՝ 17 266 ձայն կամ 58,95 տոկոս,
«Ուժեղ Հայաստան»՝ 5 632 ձայն կամ 19,23 տոկոս,
«Հայաստան» դաշինք՝ 2 194 ձայն կամ 7,49 տոկոս,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 1 269 ձայն կամ 4,33 տոկոս։
Հատկանշական է, որ երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը միասին հավաքել են 9 095 ձայն, կամ 31,05 տոկոս, ինչը գրեթե կրկնակի պակաս է «Քաղաքացիական պայմանագրի» ստացած արդյունքից։
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետը Վահագն Արսենյանն է»։