«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում պաշտոնների բաշխման գործընթացը շարունակվում է, ԱԺ խոսնակի թեկնածուի ընտրությունից հետո պատրաստվում են ՔՊ վարչության նիստում փոխխոսնակներ ընտրել։ Առաջադրումները սկսվել են նախօրեից, երեկվա դրությամբ 2 թեկնածու էր առաջադրվել՝ Վահագն Ալեքսանյանն ու Ալխաս Ղազարյանը:
Այսօր առաջադրումների վերջին օրն է, թեկնածուներն էլեկտրոնային նամակով ուղարկում են իրենց հայտը, աշխատակազմը թեկնածությունները պետք է ներկայացնի վարչության քննությանը: Ըստ ամենայնի՝ եկող շաբաթ էլ ՔՊ վարչությունը կընտրի փոխնախագահների թեկնածուներին։
Մեզ ասացին, որ կարծես թե քաղաքական որոշում կա, որ երկու փոխխոսնակներից մեկը կին լինի, այս պատճառով էլ ՔՊ գրեթե բոլոր կանայք ցանկանում են առաջադրվել։ Ոմանք վստահ են, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական թատրոնն է ոչ մի ընտրություն էլ չկա, ինքն է որոշողը: Մյուսները պնդում են, որ որոշ դեպքերում ընտրվողները Նիկոլի սրտով չեն նա չէր ուզենա, որ նրանք ընտրվեին:
105