29 Հունիսի, 2026
Հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, Դիլիջան քաղաքի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա
Ռուդոլֆ Գ․-ի վարած «Tesla» մակնիշի և 39-ամյա Հայկ Գ․-ի վարած «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Tesla»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 50-ամյա Մարինե Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս