12 Նոյեմբերի, 2016

Ստեփան Գրիգորյանը 20 տարի է արդեն ճաղերի հետևում է: Ցմահ դատապարտյալը այս տարիների հասցրել է արժեքները վերագնահատել ու հասկանալ, որ հասարակության մեջ ապրելու համար պետք է մաքուր լինել:

Henaran.am-ի հետ նամակագրական կապ հաստատած ցմահ դատապարտյալը նշում է, որ 20 տարի ապրել է դժողքում, երբևէ իր դրախտ-ընտանիք վերադառնալու ակնկալիքով:

«Բոլորը անդրադառնում են քրեական գործին: Ես արդեն պատժվել եմ ու պետք չէ նորից թարմացնել եղածը: Ես երբեք չեմ թաքցրել մեղքս, բայց ես միայն սպանության մասնակից եմ : Ես ծանր օրեր եմ ապրել ու հիմա ուզում եմ վերջապես տեսնել իմ ընտանիքին: Ես հացի խնդիր լուծելու համար հանցագործ դարձա ու կորցրի ամեն բան` երիտասարդությունս: Երեխաներիս մեծանալը չտեսա»,-նշում է Ստեփան Գրիգորյանը:

Նենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի դատապարտված այն 42 անձանցից մեկն է, ում 2003 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյանը  ներում շնորհեց`  մահապատիժը փոխարինելով  ցմահ ազատազրկման:

Ստեփան Գրիգորյանը իր իրավունքը պահելու համար դիմել է ծայրահեղ քայլի` հացադուլի:

ՔԿՀ մեր աղբյուրները հավաստեցին, որ ստեփան Գրիգորյանը հարգանք վայելող, հանդարտ կալանավոր է:

«Արմավիր» ՔԿՀ –ում պատիժը կրող Գրգորյանը հայտնում է, որ դատապարտվել է 1961թ.-ի քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1 եւ 7 կետերով, որն է սպանության գործով` որպես մասնակից.«Ընտանիքս հացի խնդիր ուներ, ցուրտ ու մութ տարիներ էին: Աղջիկս հինգ տարեկան է եղել, իսկ որդիս` ութ, երբ ինձ ձերբակալեցին: Իսկ այսօր արդեն մեծ մարդիկ են: Ես 31 տարեկան էի այդ ժամանակ: Երեխաներս բարձրագուն կրթություն են ստացել ու հիմա արդեն թոռներ ունեմ: Իմ ընկերը կրակեց ոսկու խանութ տնօրենի վրա: Միլիոնատեր Մարուս անունով էր հայտնի` Բութանիայի «Դրուժբա» ոսկու խանութի տնօրենն էր»,-պատմում է Ստեփան Գրիգորյանը:

Ստեփան Գրիգորյանի վաղաժամկետ ազատման դիմումով գործը կքննվի նոյեմբերի 16-ին: Նա հավատում է, որ հնարավորություն կունենա ապացուցել, որ սխալները ուղղվում են ու ինքն էլ կկարողանա այցելել ծնողների շիրիմին, որպես որդի զղջալու իր բացակայության համար:

kotayk

Լրահոս