1 Դեկտեմբերի, 2016

«Հրապարակ»-ի տեղեկություններով Դումանյանները շատ վիրավորված են իշխանություններից: Անգամ լուրեր կան, որ նրանք ցանկանում են արտագաղթել: Վերջին հարվածը ՀՀԿ ԳՄ կազմից Դերենիկ Դումանյանին հանելն էր: Ոչ վաղ անցյալում հայր Դումանյանն առողջապահության նախարարն էր, որդին ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ապա կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Սակայն վերևներում գտան, որ ընտանիքից մեկը պետք է պաշտոնյա լինի, և ավագ Դումանյանը տեղը զիջեց կրտսերին: Ապա դուրս եկավ նաև ԲՈՒՀ մասնագիտական հանձնաժողովից, իսկ Հովիկ Արգամիչի գահընկեցությունից հետո ազատվեցին նաև Գուրգեն Դումանյանից: Երկրից հեռանալու մասին լուրերը չհաջողվեց ճշտել, քանի որ Դումանյանները վերջին օրերին անհասանելի են:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Լրահոս